Գաղտնիության քաղաքականությունը
1. Ներածություն
Մենք, Global Academy "c-Wise"- ը, կարևորում ենք Ձեր անձնական տվյալների պաշտպանության գործընթացը, և խիստ հետևում ենք կիրառվող տվյալների պաշտպանության օրենսդրությանը, մասնավորապես՝ Տվյալների պաշտպանության Ընդհանուր Կանոնադրությանը (DSGVO)։ Այս հայտարարությամբ մենք տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, թե ինչպես ենք մենք հավաքում, մշակում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները՝ ակադեմիայի ծառայությունների (օր․ վեբինարներ, օնլայն դասընթացներ և անձնակազմի ընտրություն) շրջանակներում։
2. Պատասխանատու անձ
Այս կայքի օգտագործման և մատուցվող ծառայությունների շրջանակներում տվյալների մշակումին պատասխանատու է.
Global Academy "c-Wise" UG
Schillerstraße 41 C
39108 Magdeburg
0151 20204402
info@c-wise.de
Կայք: www.c-wise.de
3. Անձնական տվյալների հավաքագրում և մշակում
Մեր օնլայն ակադեմիայի ծառայությունների կիրառման դեպքում մենք հավաքում ենք տարբեր տեսակի անձնական տվյալներ. Դրանք կարող են ներառել հետևյալը.
Գրանցման տվյալներ: Անուն, ազգանուն, էլ․ հասցե, հեռախոսահամար, վճարման հասցե և այլ կոնտակտային տվյալներ, որոնք տրամադրում եք, գրանցվելու ժամանակ՝ վեբինարների, օնլայն դասընթացների կամ անձնակազմի ընտրության համար:
Վճարման տվյալներ: Վճարումների վերաբերյալ տեղեկատվություն (օր․ բանկային տվյալներ, վարկային քարտի տվյալներ), կապված վճարովի վեբինարների և օնլայն դասընթացների մասնակցության հետ:
Օգտագործման տվյալներ: Տվյալներ, որոնք ստացվում են մեր կայքը այցելելիս և դասընթացների/վեբինարների օգտագործման ընթացքում, օրինակ՝ IP հասցե, վեբ զննարկիչի տիպ, էջում գտնվելու տևողությունը և այլ տեխնիկական տեղեկություններ, որոնք օգնում են մեր ծառայությունները բարելավելու համար:
Կոմյունիկացիայի տվյալներ: Հարցումների և հաղորդագրությունների պարունակությունը, որոնք ուղարկում եք մեզ կոնտակտային ձևերի, էլ․ փոստի կամ այլ հաղորդակցման միջոցներով:
Մասնակցության տվյալներ: Տվյալներ, որոնք կապված են մեր օնլայն դասընթացների, վեբինարների և միջոցառումների մասնակցության հետ, օրինակ՝ Ձեր ներկայությունը, գնահատումները կամ արձագանքները:
4. Մշակման նպատակը և իրավական հիմքը
Մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով.
Օնլայն դասընթացների և վեբինարների կազմակերպում ու կառավարում: Մեր դասընթացների և վեբինարների տրամադրման և իրականացնելու համար (պայմանագրի կատարում)։
Կոմյունիկացիա: Ձեր հարցումներին պատասխանելու և դասընթացների պարունակության, ժամկետների կամ այլ համապատասխան թեմաների վերաբերյալ հաղորդակցվելու համար (պայմանագրի կատարում և օրինական շահ)։
Վճարման իրականացում: Վճարումների մշակում և հաշիվների ներկայացում մեր վճարովի ծառայությունների համար (պայմանագրի կատարում)։
Անձնակազմի ընտրություն: Դիմումների մշակում և թափուր աշխատատեղերի ընտրություն՝ մեր անձնակազմի ծառայությունների շրջանակներում (պայմանագրի կատարում և օրինական շահ)։
Մարքեթինգ և գովազդ: Եթե Դուք տվել եք համաձայնություն, մենք տեղեկացնում ենք Ձեզ ապագա առաջարկների, նոր դասընթացների և վեբինարների մասին (համաձայնություն)։
Կայքի վերլուծություն և ծառայությունների բարելավում: Մեր կայքի օգտագործման վերլուծության և օնլայն ծառայությունների բարելավման համար (օրինական շահ)։
Մշակման իրավական հիմքերը հետևյալն են՝
Պայմանագրի կատարում (DSGVO-ի 6-րդ հոդված, 1-ին ենթաբաժին բ)
Համաձայնություն (DSGVO-ի 6-րդ հոդված, 1-ին ենթաբաժին ա)
Օրինական շահ (DSGVO-ի 6-րդ հոդված, 1-ին ենթաբաժին ֆ), օրինակ՝ մեր ծառայությունները բարելավելու կամ մարքեթինգային միջոցառումներ կազմակերպելու համար։
5. Տվյալների փոխանցում երրորդ անձին
Մենք փոխանցում ենք Ձեր անձնական տվյալները երրորդ անձին միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է մեր պայմանագրային պարտականությունները կատարելուն կամ երբ կանոնադրական պահանջ կա։ Սա ներառում է.
Վճարման ծառայություններ: Վճարումների մշակումն իրականացնելու համար մենք փոխանցում ենք ձեր վճարման տվյալները մեր վճարման պրովայդերներին:
Տեխնիկական ծառայություններ: Մեր օնլայն դասընթացների և վեբինարների մատուցման համար մենք օգտվում ենք տեխնիկական ծառայություններ կատարող պրովայդերներից, որոնք կարող են ստանալ Ձեր տվյալները՝ ծառայությունը տրամադրելու համար:
Անձնակազմի ընտրության գործընկերներ: Անձնակազմի ընտրության շրջանակներում ձեր տվյալները կարող են փոխանցվել հնարավոր գործատուներին կամ համագործակցող գործընկերներին:
Ձեր անձնական տվյալները չեն վաճառվում և վարձով չեն տրվում երրորդ անձին։
6. Տվյալների պահպանման ժամկետը
Մենք պահպանում ենք ձեր անձնական տվյալները միայն այնքան, որքան անհրաժեշտ է վերոնշյալ նպատակները կատարելու համար կամ որքան ժամանակ պահանջում է տվյալների պահպանման օրենսդրությունը։ Պահպանման ժամկետի ավարտից հետո Ձեր տվյալները ապահով կերպով ջնջվում են կամ դառնում են անանուն։
7. Ձեր իրավունքները
Դուք որպես տվյալների սուբյեկտ ունեք հետևյալ իրավունքները.
Տեղեկատվություն ստանալու իրավունք: Կարող եք ցանկացած ժամանակ տեղեկություն ստանալ այն անձնական տվյալների մասին, որոնք մենք մշակում ենք:
Ճշգրտման իրավունք: Եթե Ձեր տվյալները սխալ կամ անհամապատասխան են, կարող եք պահանջել դրանց ուղղում կամ լրացում:
Հեռացման իրավունք: Կարող եք պահանջել Ձեր անձնական տվյալների ջնջումը, եթե բացակայում են նրանց պահպանման օրինական պահանջները:
Մշակման սահմանափակում: Որոշ դեպքերում կարող եք պահանջել՝ սահմանափակել Ձեր տվյալների մշակումը:
Առարկելու իրավունք: Դուք կարող եք ցանկացած ժամանակ առարկել Ձեր տվյալների մշակմանը, հատկապես մարքեթինգային նպատակներով մշակմանը:
Եթե ցանկանում եք կիրառել այս իրավունքներից որևէ մեկը, խնդրում ենք դիմել վերոնշյալ կոնտակտային հասցեին։
8. Cookies և Tracking
Մեր կայքը օգտագործում է Cookies՝ օգտագործման վերլուծության և օգտվողի փորձը բարելավելու համար։ Cookie-ն փոքրիկ տեքստային ֆայլ է, որը վեբ-սերվերը կարող է պահպանել օգտատիրոջ բրաուզերում, երբ օգտատերը դիտում է գովազդային հաղորդագրությունը կամ այցելում է գովազդատուի կայքը: Այն չի պարունակում տվյալներ օգտատիրոջ անվան, հասցեի, հեռախոսահամարի, սեռի, տարիքի վերաբերյալ, որոնց միջոցով կարելի է նրան նույնականացնել: Կայքը կարող է օգտագործել cookie-ները ոչ անձնական տվյալներ հավաքելու նպատակով:
9. Անվտանգություն
Մենք իրականացնում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ, որպեսզի Ձեր անձնական տվյալները պաշտպանվեն չվավերացված մուտքից, կորստից, ջնջումից կամ փոփոխումից։ Մեր անվտանգության միջոցառումները կանոնավոր ստուգվում և ճշգրտվում են՝ ապահովելու համար պաշտպանության բարձր մակարդակ։
10. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն
Մենք մեզ իրավունք ենք վերապահում փոփոխություններ կատարել տվյալների պահպանման այս հայտարարությունում՝ հաշվի առնելով օրենսդրությունում կամ մեր ծառայություններում կատարվելիք փոփոխությունները։ Տվյալ հայտարարության ակտուալ տերբերակը կարող եք ցանկացած ժամանակ կարդալ մեր կայքում։
11. Կոնտակտ
Եթե ունեք հարցեր այս հայտարարության կամ Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, կարող եք ցանկացած ժամանակ դիմել մեզ.
Global Academy "c-Wise" UG
Schillerstraße 41 C
39108 Magdeburg






