top of page

Ձեր կարիերան Գերմանիայում՝ մեզ հետ։
Որոշե՞լ եք Ձեր մասնագիտությամբ աշխատել Գերմանիայում - «c-Wise» կազամակերպությունը Ձեր հուսալի գործընկերն է, որը կաջակցի և կօգնի Ձեզ այդ ճանապարհին։
Մենք առաջարկում ենք համապարփակ ծառայություններ և պրակտիկ աջակցություն, որպեսզի Ձեր մեկնարկը լինի վստահ և հաջողակ։
Կապ հաստատեք մեզ հետ այսօր և եկեք միասին կատարենք առաջին քայլը դեպի Ձեր նոր աշխատանքային և մասնագիտական ապագան:
Մեր ծառայությունները՝
-
Խորհրդատվություն և աջակցություն դիմումների ձևակերպման գործում: Մենք կօգնենք Ձեզ կազմել պրոֆեսիոնալ ռեզյումե պոտենցիալ գործատուի պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով Ձեր գիտելիքներն ու հմտությունները։
-
Խորհրդատվություն և աջակցություն աշխատանքային վիզայի և այլ փաստաթղթերի ձևակերպման գործում:
-
Լեզվի դասընթացներ: Գերմանիայում Ձեր մասնագիտական հաջողությունը ապահովելու համար մենք առաջարկում ենք գերմաներեն լեզվի դասընթացներ՝ հաշվի առնելով մասնագիտական տերմինալոգիան:
-
Միջմշակութային ուսուցում: Որպեսզի դուք ավելի արագ ինտեգրվեք գերմանական հասարակությունում և աշխատանքային միջավայրին, մենք Ձեզ կծանոթացնենք մշակութային առանձնահատկություններին:
-
Օժանդակություն բնակարանի որոնման հարցում: Մենք կօգնենք Ձեզ գտնել համապատասխան բնակարան և կաջակցենք Ձեզ Գերմանիայում համապատասխան փասթաթղթերի ձևակերպման գործում։
-
Անհատական աջակցություն առաջին ամիսներին: Մենք Ձեր կողքին կլինենք Գերմանիա Ձեր ժամանումից հետո՝ կպատասխանենք Ձեզ հուզող հարցերին, կօգնենք հաղթահարել բյուրոկրատական խնդիրները:
bottom of page






