Դասընթացներ և վեբինարներ
-
Գործնական
-
Անհատականությունը ամրապնդող
-
Արդյունավետ

«Ուրախ աշխատակիցները ոչ միայն ավելի արդյունավետ են, այլ նաև օգնում են բարելավել աշխատանքային մթնոլորտը»:
- Թոնի Հսիեհ
Ճանապարհորդություն դեպի անձնական և մասնագիտական զարգացում
Մեր դասընթացներն ու վեբինարները համատեղում են գործնական ուսուցումն ու ինքնաճանաչումը՝ նպաստելով մասնագիտական հաջողությանն ու անձնական աճը։
Մենք համոզված ենք, որ իսկական հաջողությունը հիմնված է ոչ միայն մասնագիտական գիտելիքների, այլև ուժեղ և գիտակից անհատականության վրա: Ահա թե ինչու են մեր ծրագրերը համատեղում մասնագիտական ուսուցումը հոգեբանական գիտելիքի հետ:
Մեր դասընթացների մասնակիցները հնարավորություն են ստանում նայել իրենց վրա կողքից որպես դիտորդ և գիտակցել սեփական վարքի մոդելը։ Վերանայելով սեփական վարքագիծն ու մտածելակերպը մասնակիցները կարողանում են էլ ավելի արդյունավետ կազմակերպել իրենց հարաբերությունները թե աշխատակիցների և թե իրենց հարազատների հետ։
Սեմինարները անց են կացվում փորձառու մասնագետների ղեկավարությամբ՝ ցուցաբերելով անհատական մոտեցում։
Մեր դասընթացների և վեբինարների թեմաները.
-
Ինքնագնահատականի բարձրացում
-
Կոնֆլիկտների կառավարման հմտություններ
-
Բանավոր և ոչ բանավոր կոմունիկացիա
-
Սեփական սահմանների գիտակցում
-
Եվ բազմաթիվ այլ կարևոր թեմաներ անձնական և մասնագիտական հաջողության հասնելու համար
Մեր վերապատրաստական դասընթացները նախատեսված են համակցելու գործնական, մասնագիտական գիտելիքները անհատական աճի հետ: Շաբաթ առ շաբաթ մենք ուղեկցում ենք մասնակիցներին օգնելով ձեռք բերել նոր գիտելիքներ և դառնալ ուժեղ, ինքնավստահ և էլ ավելի գործունակ։
Ըստ Ձեր ինդիվիդուալ պահանջների՝
Դասընթացները կարելի է պատվիրել ինչպես փաթեթների տեսքով այնպես էլ առանձին-առանձին՝ ընտրելով Ձեզ համար ակտուալ և Ձեզ հուզող թեմաները։
Պատրա՞ստ եք հաջորդ քայլին:
Խորացեք մեր դասընթացների և վեբինարների մեջ և համոզվեք, թե ինչպես այդ գիտելիքները էլ ավելի հարստացնում Ձեր կյանքը:
Պատվիրեք առցանց դասընթացները հիմա։







